Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մար­տի թող գնան միայն ռո­բոտ­նե­րը

Մար­տի թող գնան միայն ռո­բոտ­նե­րը
16.10.2020 | 00:53

21-րդ դա­րի պա­տե­րազ­մի կա­նոն­նե­րը, գոր­ծիք­նե­րը, զի­նա­տե­սակ­նե­րը նույ­նը չեն, ինչ նա­խորդ դա­րե­րում։ Պա­տե­րազմ­նե­րը փոխ­վել են, դար­ձել տեխ­նո­լո­գիա­կան. ձեռ­նա­մար­տերն ու հետևա­կա­յին պայ­քարն ան­ցյա­լում են։ ՈՒ սա, թերևս, գի­տեին բո­լո­րը, մաս­նա­գետ­նե­րը զգու­շաց­նում էին այս մա­սին տա­րի­ներ ա­ռաջ. կոչ էին ա­նում Հա­յաս­տա­նում զար­գաց­նել ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը՝ շեշ­տը դնե­լով գի­տե­լի­քա­հենք, տեխ­նո­լո­գիա­կան ճյու­ղե­րի վրա։


Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի ա­ռա­ջա­տար­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ բարձ­րա­ձայ­նում էին, որ ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է՝ Հա­յաս­տա­նում զար­գաց­նել ռո­բո­տաց­ված զի­նա­տե­սակ­նե­րի, հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը։
Ար­դեն այ­սօր էա­պես նվա­զել է հետևա­կի, մար­տա­կան մե­քե­նա­նե­րի, տան­կե­րի դե­րը պա­տե­րազ­մի դաշ­տում։ Այս պա­տե­րազ­մում հիմ­նա­կա­նում տես­նում ենք հր­թի­ռա­յին զեն­քի, ա­վիա­ցիա­յի, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի, հրե­տա­նու կի­րա­ռում. մեր դեմ օգ­տա­գործ­վում են ա­մե­նաա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­ներ։


Հա­յաս­տա­նը, ո­րի վրա միշտ կախ­ված է ե­ղել պա­տե­րազ­մի վտան­գը, վա­ղուց պետք է մտա­ծեր այս հար­ցե­րի շուրջ։ Թե­կուզ ա­պա­գա­յի հա­մար պետք է ար­ձա­նագր­վի, որ անհ­րա­ժեշտ է մե­ծաց­նել գի­տու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը, զարկ տալ գի­տա­տար ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյա­նը։ Ընդ ո­րում, ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը լո­կո­մո­տիվ է տեխ­նո­լո­գիա­կան (և ոչ միայն) բո­լոր ա­ռա­ջա­տար ճյու­ղե­րի հա­մար։ Մեզ պետք են գի­տա­հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­ներ, ո­րոնք կզ­բաղ­վեն ա­մե­նաար­դիա­կան խն­դիր­նե­րի լուծ­մամբ։
Այ­սօր պա­տե­րազ­մում հաղ­թում է նա, ով ու­նի ին­տե­լեկ­տուալ զենք։ Բարձր տեխ­նո­լո­գիա­կան զեն­քը կա­րող է ճա­նա­չել հա­կա­ռա­կոր­դին, կա­րող է բարձ­րաց­նել կրա­կող զեն­քի նշա­նա­ռու­թյան մա­կար­դա­կը, սե­փա­կան կա­պի մի­ջոց­նե­րը դարձ­նել ա­նա­ռիկ, իսկ հա­կա­ռա­կոր­դի­նը՝ հեշ­տու­թյամբ խո­ցե­լի։


Հա­յաս­տա­նում ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման հս­կա­յա­կան նե­րուժ կա. մենք ու­նենք տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում ա­մե­նա­տար­բեր խն­դիր­ներ լու­ծող ըն­կե­րու­թյուն­ներ, բարձր ո­րա­կա­վոր­մամբ ին­ժե­ներ­ներ, ՏՏ մաս­նա­գետ­ներ։ Այս նա­խադ­րյալ­նե­րին զու­գա­հեռ, անհ­րա­ժեշտ է նաև պե­տա­կան հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն և քա­ղա­քա­կան կամք։ Հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու «կե­նաց­նե­րից» պետք է քայլ կա­տա­րել դե­պի ի­րա­կան ար­դյունք։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 15251

Մեկնաբանություններ